Գորիսում մեկնարկել է մասնակցային բյուջետավորման 2026 թվականի գործընթացը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գորիս համայնքում մեկնարկել է մասնակցային բյուջետավորման 2026 թվականի գործընթացը

Ի՞նչ է մասնակցային բյուջետավորումը

Մասնակցային բյուջետավորումը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր 16 տարին լրացած բնակչի ներկայացնելու իր առաջարկը կամ գաղափարը՝ համայնքային որևէ խնդրի լուծման վերաբերյալ։

Օրինակ՝ կարելի է առաջարկել փողոցի բարեկարգում, խաղահրապարակի կամ լուսավորության համակարգի տեղադրում և այլ նախաձեռնություններ։

Ներկայացված առաջարկները կուսումնասիրվեն, և լավագույնները կներառվեն համայնքի բյուջեում։

Ինչպե՞ս ներկայացնել առաջարկը

Առաջարկը կարող եք ներկայացնել՝

• գրանցվելով համայնքի պաշտոնական կայքում,

• մուտք գործելով «Մասնակցային բյուջետավորում» բաժին,

• սեղմելով «Ուղարկել առաջարկ» կոճակը։

Հարթակում կարող են գրանցվել 16 տարին լրացած, ՀՀ բնակչության ռեգիստրում գրանցված այն անձինք, որոնք ունեն հանրային ծառայության համարանիշ և անձնագիր կամ նույնականացման քարտ։

Գրանցման ընթացքում պարտադիր է լրացնել և հաստատել բջջային հեռախոսահամարը, ինչպես նաև նշել էլեկտրոնային փոստի հասցեն՝ հետադարձ կապի համար։

Համայնքի պաշտոնական կայք՝

https://goriscity.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v&tv=-4…

Հայտերն ընդունվում են ս/թ փետրվարի 17-ից մինչև ս/թ փետրվարի 19-ը։

Միացե՛ք համայնքի զարգացման գործին՝ ձեր գաղափարներով ու նախաձեռնություններով։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել