Գորիս համայնքում մեկնարկել են փողոցների նշագծման աշխատանքները՝ ուղղված երթևեկության անվտանգության բարելավմանը
Գորիս համայնքում մեկնարկել են փողոցների նշագծման լայնածավալ աշխատանքներ, որոնք կոչված են բարձրացնելու ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը։ Իրականացվող աշխատանքները կարևոր քայլ են դեպի ավելի կազմակերպված, անվտանգ և հարմարավետ երթևեկության միջավայրի ստեղծում Գորիսի բնակիչների և հյուրերի համար։Այս նախաձեռնության շրջանակներում նշագծվում են ինչպես համայնքի առաջնային և երկրորդային փողոցները, այնպես էլ հատուկ ուշադրություն է դարձվում դեպի ուսումնական հաստատություններ տանող հատվածներին, որտեղ երթևեկում են բազմաթիվ աշակերտներ և ուսանողներ։
Բացի այդ, առանձնահատուկ շեշտադրում է դրվում հետիոտնային անցումների հստակ գծանշման և տեսանելիության ապահովման վրա, քանի որ դրանք կենսական նշանակություն ունեն մարդկանց անվտանգ տեղաշարժի համար։Նշագծման աշխատանքները կնպաստեն ճանապարհային երթևեկության կանոնների ավելի արդյունավետ պահպանմանը, վթարների կանխարգելմանը։