Գորիսում մեկնարկել են մշակութային ոլորտի մասնագետների վերապատրաստման դասընթացներ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գորիս համայնքի մշակութային կյանքը շարունակում է զարգանալ և հարստանալ՝ շնորհիվ մշակութային ոլորտի մասնագետների շարունակական զարգացման։

Այսօրինակ կարևորագույն նախաձեռնության շրջանակներում մեկնարկել են վերապատրաստման դասընթացներ՝ ուղղված Գորիս համայնքի մշակութային ոլորտի մասնագետների գիտելիքների և հմտությունների խորացմանը։ Դասընթացների հիմնական շեշտը դրված է ազգային տոների, ծեսերի, ավանդույթների և սովորույթների ուսումնասիրության և դրանց ճիշտ կիրառման վրա։

Սա ևս մեկ հնարավորություն է մշակույթի գործիչների համար՝ վերանայելու և թարմացնելու իրենց մոտեցումները մշակութային միջոցառումների կազմակերպման հարցում։ Դասընթացները նպատակ ունեն ապահովելու, որ ազգային ժառանգությունը ոչ միայն պահպանվի, այլև ճիշտ ձևով ներկայացվի և փոխանցվի սերունդներին։

Այս նախաձեռնությունը իրականություն է դարձել Գորիսի համայնքապետարանի և “1000 Վահան” հասարակական կազմակերպության արդյունավետ համագործակցության շնորհիվ։ Գորիս համայնքը, տարեկան կազմակերպում է հարյուրավոր մշակութային միջոցառումներ։ Միջոցառումների հիմքում միշտ դրված է ազգայինի պահպանումն ու զարգացումը։ Ազգային երգը, պարը, ասմունքը, արհեստները և ավանդական խոհանոցը դառնում են այն կամուրջը, որը կապում է անցյալը ներկայի հետ և ուղենիշ է հանդիսանում ապագայի համար։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել