Մինչև 2017 թվականը, որպես Գորիսի քաղաքացի, ես ապրում էի մի համոզմունքով, որ մեր քաղաքը կարծես թե արժանի չէ լավին :Մեզնից շատերը գուցե արդեն համակերպվել էին այդ իրականության հետ։
Սակայն 2017 թվականին պատկերը սկսեց փոխվել շատ մեծ արագությամբ, երբ Գորիսի համայնքապետ ընտրվեց Առուշ Առուշանյանը:
Առուշ Առուշանյանի՝ համայնքի ղեկավար ընտրվելուց հետո քաղաքն ու ամբողջ համայնքը բառացիորեն սկսեցին ծաղկունք ապրել: Ոչ միայն Գորիսի ծայրամասային փողոցներում ու կենտրոնում, այլև համայնքի բոլոր գյուղերում իրականացվել են և շարունակում են իրականացվել հիմնանորոգման ու զարգացման լայնամասշտաբ ծրագրեր։
Գորիսի զարգացումը միայն բարեկարգ փողոցներն ու կանաչապատ այգիները չեն, այլև տնտեսական ակտիվությունը, ներդրումները, նոր հյուրանոցներն ու սրճարանները, կառուցվող շենքերն ու նոր նախաձեռնությունները, որոնք հատկապես պատերազմից հետո՝ տարածաշրջանի տնտեսական հեռանկարների վերաբերյալ մտահոգությունների պայմաններում, հնարավորություն տվեցին ոչ միայն պահպանել ունեցածը, այլև ստեղծել նոր հեռանկարներ, զարգացնել համայնքն ու մարդկանց հնարավորություն տալ ապրել, աշխատել և ապագա կառուցել հենց Գորիսում։ Այսօր Գորիս են վերադառնում տարիներ առաջ արտագաղթած մեր հայրենակիցները՝ իրենց հայրենի օջախում նոր կյանք կառուցելու նպատակով։ Քաղաքում կատարվում են բազմամիլիոնանոց ներդրումներ:
Այսօր, երբ քայլում ես Գորիսի փողոցներով տեսնում ես հարյուրավոր զբոսաշրջիկների ու մարդկանց, որոնք մինչև ուշ ժամեր վայելում են քաղաքի մթնոլորտը, հասկանում ես, որ քաղաքը պարզապես չի փոխել իր տեսքը.
քաղաքում տիրում է հիանալի, ջերմ ու ապահով մթնոլորտ:
Հարգելի հետևորդները քաջատեղյակ եք, որ «WORLD IS GORIS» հարթակը մշտապես զերծ է մնացել քաղաքական գործընթացներից։ Այդուհանդերձ, անհնար է անտարբեր գտնվել մեր համայնքի, մեր ընդհանուր տան ապագայի և նրա շարունակական զարգացման կարևորագույն հարցում։
Ահա այս ամենը հաշվի առնելով՝ ես վստահորեն իմ աջակցությունն եմ հայտնում Առուշ Առուշանյանին։ Հոկտեմբերի 25-ին ես ընտրում եմ Քվեաթերթիկ № 15 ՝ Առուշ Առուշանյանին , Գորիսի զարգացման, վերելքի և շարունակական բարօրության հաստատուն ճանապարհը։