Գորիսում կայացել է գրոսմաստեր Սամուել Սևյանի միաժամանակյա խաղի սեանսը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գորիսում կայացել է գրոսմաստեր Սամուել Սևյանի միաժամանակյա խաղի սեանսը

Հունիսի 7-ին Գորիսում տեղի է ունեցել միաժամանակյա խաղի սեանս ԱՄՆ-ը ներկայացնող քարահունջեցի գրոսմայստեր Սամուել Սևյանի մասնակցությամբ։ Միջոցառումը կազմակերպվել էր Սյունիքի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Գորիսի համայնքապետարանի աջակցությամբ։

Նշենք, որ 25-ամյա Սամուել Սևյանը ժամանակակից շախմատի ամենատաղանդավոր ներկայացուցիչներից է: Նա 12 տարեկանում դարձել է ԱՄՆ պատմության ամենաերիտասարդ միջազգային վարպետը, իսկ 13 տարեկանում՝ ամենաերիտասարդ գրոսմայստերը՝ սահմանելով մի քանի համաշխարհային ռեկորդներ: Այսօր նա կայուն տեղ է զբաղեցնում աշխարհի ուժեղագույն շախմատիստների շարքում: (Վարկանիշը՝ 2701)

Սեանսին մասնակցել են Սյունիքի տարբեր համայնքներից 26 շախմատիստներ, շախմատասերներ։

Միաժամանակյա խաղն ավարտվել է 26:0 հաշվով՝ հօգուտ գրոսմայստեր Սամուել Սևյանի, ով հաղթանակ է տարել բոլոր խաղատախտակների վրա։

Չնայած գրանցված արդյունքին՝ մրցաշարի մասնակիցների համար հանդիպումը մասնագիտական փորձի ձեռքբերման և խաղափուլերի վերլուծության հնարավորություն էր։ Պարտիաների ավարտից հետո գրոսմայստերը պատանիների հետ քննարկել է ստեղծված շախմատային դիրքերն ու պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։

Սյունիքի շախմատի ֆեդերացիան խորին շնորհակալություն է հայտնում Սամուել Սևյանին՝ հրավերն ընդունելու և մեր պատանի շախմատիստներին այս հնարավորությունն ընձեռելու համար։

Շնորհակալություն ենք հայտնում նաև Գորիսի համայնքապետարանին և բոլոր աջակիցներին՝ միջոցառումը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել