Գորիսում ծնվում է մի նոր հնարավորություն՝ երեխաների համար։
Երբ երեխան հնարավորություն է ստանում շարժվելու, նոր հմտություններ ձեռք բերելու և ուրախությամբ բացահայտելու իր կարողությունները, փոխվում է ոչ միայն նրա առօրյան, այլև ընտանիքի հավատը վաղվա օրվա նկատմամբ։
Գորիսում ստեղծվող ներառական լողավազանը հենց այսպիսի հնարավորություններ է խոստանում։ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն Սյունիքի համար» ծրագրի շրջանակում, People in Need (PIN)-ի և գործընկերների համագործակցությամբ ու Գորիսի համայնքապետարանի աջակցությամբ՝ ձևավորվում է ծառայություն, որը նախատեսվում է հասանելի դարձնել առնվազն 60 երեխայի՝ ծրագրի առաջին տարում։
«Դարման» սոցիալ-առողջապահական ՀԿ-ի համար այս նախաձեռնության կարևոր մասը ծառայության մասնագիտական որակն է։ Մենք ներդրում ենք կատարում մեթոդաբանության մշակման, ներառական մոտեցումների և մասնագիտական կարողությունների զարգացման գործում, որպեսզի ծառայությունը հաշվի առնի երեխաների տարբեր կարիքներն ու հնարավորությունները։
Ծառայությունների զարգացումը լրացուցիչ աջակցություն կստանա նաև UNHCR-ի դրամաշնորհի շրջանակում՝ ընդլայնելով երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրվող աջակցության հնարավորությունները։
Մեզ համար այս նախաձեռնության արժեքը չափվում է ոչ միայն ստեղծված միջավայրով, այլև այն հնարավորություններով, որոնք այն կբացի երեխաների առջև, և այն վստահությամբ, որը կպարգևի նրանց ընտանիքներին։
Որովհետև ներառական համայնքը սկսվում է այնտեղ, որտեղ յուրաքանչյուր երեխայի համար տեղ կա, իսկ նրա հնարավորություններին հավատում են։
Շնորհակալություն Եվրոպական միությանը ԵՄ, Գորիսի համայնքապետարանին և բոլոր գործընկերներին՝ այս կարևոր նախաձեռնության իրականացմանն իրենց ներդրումն ունենալու համար։