Գորիսում բուռն շինարարական աշխատանքներ են ընթանում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

ԳՈՐԻՍՈՒՄ ԲՈՒՌՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ

Գորիս համայնքում իրականացվող շինարարական աշխատանքները գտնվում են համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի անմիջական վերահսկողության ներքո: Որակյալ աշխատանքի ապահովումը առաջնահերթություն է, ինչը երևում է յուրաքանչյուր շինհրապարակում:

Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն այցելել է քաղաքում ընթացող բնակարանային շինարարության հրապարակ: Նոր բազմաբնակարան շենքի վերակառուցման աշխատանքները մտել են ավարտական փուլ: Շինարարների հետ քննարկվել են վերջնական հարդարման աշխատանքների ընթացքն ու որակի չափանիշները:

Համայնքի ղեկավարն այցելել է նաև Անկախության փողոցում, որտեղ ևս ընթանում են մեծածավալ աշխատանքներ: Այստեղ նոր մայթեր են կառուցվում, վերականգնվում են առուները, արդիականացվում է ջրահեռացման ամբողջ համակարգը: Այս աշխատանքները ոչ միայն կբարելավեն փողոցի ենթակառուցվածքները, այլև կապահովեն բնակիչների անվտանգ տեղաշարժը:

ԱԿԲԱ բանկի հետ համագործակցության շրջանակում Գորիսում կառուցվում է ժամանակակից խաղահրապարակ: Նորակառույց խաղահրապարակը համալրված կլինի անվտանգության բոլոր չափանիշներին համապատասխան խաղային սարքավորումներով և կդառնա փոքրիկ գորիսեցիների սիրելի ժամանցի վայրը:

Քաղաքի տարբեր հատվածներում միաժամանակ իրականացվող շինարարական ծրագրերը օր օրի փոխում են քաղաքի տեսքը: Նորոգված փողոցները, բարեկարգված մայթերը, վերականգնված շենքերը քաղաքը դարձնում են ավելի գեղեցիկ և հարմարավետ բնակիչների համար:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել