Գորիսն ու Բուլղարիայի Չիրպան քաղաքը նոր էջ են բացում իրենց հարաբերություններում՝ սկսելով բազմաոլորտ համագործակցություն:
Գորիսից Չիրպան ժամանած պատվիրակությունը, Վահե Մելքումյանի գլխավորությամբ, մասնակցեց Չիրպանում կազմակերպված մշակութային փառատոնին: Միջոցառման շրջանակներում Գորիսի պարի խումբը հանդես եկավ հայկական ազգային պարերով՝ ներկայացնելով հայ մշակույթի հարուստ ժառանգությունը:
Այցի ընթացքում Վահե Մելքումյանը հանդիպում ունեցավ Չիրպանի քաղաքապետի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և համագործակցության հեռանկարները:
Նախաձեռնությունն ուղղված է ամրապնդելու երկու քաղաքների միջև մշակութային, տնտեսական և սոցիալական կապերը: Սպասվում է, որ այս համագործակցությունը կնպաստի փորձի փոխանակմանը և կխթանի զբոսաշրջությունը երկու երկրների միջև: