Գորիսի քոլեջի դասախոսները՝ գյուղատնտեսության ոլորտի արդիականացման դասընթացում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հոկտեմբերի 6-7-ը Երևանի Ani Grand Hotelում «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում ՄԿՈՒ արդիականացում»ՄԱՎԵՏԱ ծրագիր / MAVETA projectի շրջանակում տեղի է ունեցել երկօրյա դասընթաց-աշխատաժողով։

Դասընթացին ակտիվ մասնակցություն են ունեցել Գորիսի բազմագործառութային պետական քոլեջի դասախոսներ Alvard Mirzoyanը, Garona Zadayanը և Anna Baghdasaryanը:

Դասընթացավարներ Օ. Շչերբակովի և Ռ. Հարությունյանի գլխավորությամբ մասնակիցներն ուսումնասիրել են հետևյալ առանցքային թեմաները.

Մակաբուծային հիվանդությունների ախտորոշման լաբորատոր ժամանակակից մեթոդները, ինչպես նաև առավել տարածված մակաբուծային հիվանդությունների բուժման, կանխարգելման և վերահսկման արդի մոտեցումները

Կենսանվտանգության պահանջները անասնաբուժական լաբորատոր ախտորոշման և նմուշների անվտանգ տեղափոխման (տրանսպորտացման) ընթացքում

Ախտորոշման ժամանակակից մեթոդներ, ախտաբանական նմուշառում, շիճուկաբանական (սերոլոգիական) և լաբորատոր այլ հետազոտություններ

Գորիսի բազմագործառութային պետական քոլեջի մասնագետների ստացած ժամանակակից գիտելիքներն ու գործնական հմտությունները կարևոր ներդրում են քոլեջի անասնաբուժական ու գյուղատնտեսական մասնագիտությունների լաբորատոր պարապմունքների արդյունավետ կազմակերպման և կենսանվտանգության միջազգային կանոնների ուսուցման գործում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել