Գորիսի ՏԻՄ ներկայացուցիչների այցը՝ «Հայաստան» ստեղծագործական արվեստանոց

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Օգոստոսի 23-ին Գորիս համայնքի ՏԻՄ ներկայացուցիչները այցելեցին Վերիշենի մշակույթի տանը վերջերս բացված «Հայաստան» ստեղծագործական արվեստանոցը՝ Armenia Creative Art Studios – ACAS ։

Այցի նպատակն էր պատվոգրերով և հավաստագրերով խրախուսել «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի 30-ից ավելի կամավորներին, ովքեր վերջին 2 ամսվա ընթացքում թվայնացրել և վերականգնել են Վերիշենի գրադարանի գրքերն ու մասնակցել կենտրոնի բացման աշխատանքներին: Այցի ընթացքում կենտրոնի պատասխանատու Էսսամ Նագիի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Տոռոզյանի ու կամավորների կողմից հյուրերին ներկայացվել է արվեստանոցի գործունեությունը և առաջիկա ծրագրերը:

Կենտրոնի նպատակն է Վերիշեն, Ակներ, Գորիս և հարակից բնակավայրերի երեխաներին, դեռահասներին և երիտասարդներին հասանելի դարձնել համայնքահեն տարածքը, որտեղ նրանք կստանան ոչ ֆորմալ կրթություն՝ ներառյալ համայնքային ներգրավվածության և քաղաքացիական ակտիվության հմտություններ։

ACAS-ը ստեղծվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից՝ Գորիսի համայնքապետարանի, ԱՄՆ ՄԶԳ-ի, Արգենտինա – Հայաստան հիմնադրամի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել