Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնում «Ուրբաթ 13»-ի պրեմիերա
Մարտի 9-ին թատրոնի բեմում տեղի ունեցավ ֆրանսիացի դրամատուրգ Ժան-Պիեր Մարտինեի <<Ուրբաթ 13>> կատակերգության պրեմիերան:
Ներկայացումը հանդիսատեսին ներկայացրեց զավեշտալի իրավիճակներով, դինամիկ գործողություններով և սուր հումորով հարուստ պատմություն։
Պիեսի սյուժեն ծավալվում է խորհրդանշական «անհաջող» համարվող ուրբաթ 13-ին։ Հերոսները հայտնվում են տարաբնույթ ու անհասկանալի իրավիճակներում, երբ պատահականությունները և թյուրիմացությունները շարունակում են շղթայական կերպով խճճել նրանց առօրյան՝ ստեղծելով ծիծաղաշարժ դրվագներ։
Պրեմիերան համընկավ նաև Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում անցկացվող մշակութային միջոցառումների հետ՝ ընդգծելով ֆրանսիական մշակույթի ներկայությունը հայկական թատերական կյանքում։
Բեմադրությունը`
Յուրա Կիրակոսյանի
Դավիթ Հարությունյանի
Երաժշտական ձևավորումը` Դավիթ Հարությունյանի
Նկարիչ` Անի Կրեչյան