ԳՈՐԻՍԻ ՈՍԿԵ ԿՈՐԻԶԸ.
Ճանաչե՛նք նրանց…
ՆԱՐԵԿ ՇԱԼՈՒՆՑ
Նարեկ Սևակի Շալունցը ծնվել է 2004թ. հոկտեմբերի 23-ին, Գորիս քաղաքում։
Սովորել է է Վերիշենի միջնակարգ դպրոցում։ Ութ տարեկանից տիրապետում է փողային գործիքներին։
2012 թ. հաճախել է Վերիշենի երաժշտական դպրոցը, որտեղ սովորել է 7 տարի, այնուհետև երկու տարի կրթությունը շարունակել Գորիսի Շառլ Ազնավուրի անվան երաժշտական դպրոցում։ Այժմ սովորում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի գործիքային կատարողականության բաժնում։ 2-րդ կուրսի ուսանող է։ Նարեկը հիանալի է կատարում իրեն տրված երաժշտության ամեն մի նոտան, սիրում է նվագել տարբեր երաժշտական ոճերով, առանց երաժշտության չի պատկերացնում իր առօրյան։
2023 թվականի նոյեմբերի 18-ին Արաբական միացյալ էմիրություններում Նարեկը մասնակցել է «Ոսկե արմավենի 2022» միջազգային մրցույթ-փառատոնին և արժանացել գրան պրի մրցանակի։
2024 թվականի հուլիսի 27-ին Վրաստանի Բաթումի քաղաքում մասնակցել է «Оранжевый Кобулети 2024» միջազգային մրցույթ-փառատոնին և արժանացել գրան պրի մրցանակին.
Նարեկը հիանալի տիրապետում է կլառնետ երաժշտական գործիքին։
Երաժշտությունը Նարեկի համար ոչ թե մասնագիտություն է, այլ հոգևոր սնունդ, որն ապրեցնում է և ուղի հարթում դեպի լուսավոր ապագա։
Նարեկն ուրախ է, որ հաղթանակներ է բերում հարազատ քաղաքին՝ Գորիսին։
Վերջինս «Սպանված աղավնի» երաժշտությունը փորձել է կատարել իր ձևով` սպիտակ աղավնու մեջ մարմնավորելով նահատակված զինվորներին, որոնք խաղաղություն կբերեն մեր երկրին։
«Երաժշտությունը մի գանձարան է, որում յուրաքանչյուր ազգ բերում է իր սեփականը ՝ հանուն ընդհանուր բարիքի»֊վստահ է Նարեկը։