Սիրելի՛ երեխաներ
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։
Երեխաները մեր կյանքի ամենամեծ արժեքն են, մեր ժողովրդի հույսն ու հավատը, մեր վաղվա օրվա կերտողները։ Նրանց անկեղծ ժպիտների, անսահման երազանքների և մաքուր հայացքների մեջ է մեր համայնքի ու երկրի ապագան։
Մեզանից յուրաքանչյուրի պարտքն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կզգա իրեն պաշտպանված, սիրված և գնահատված, կունենա կրթվելու, զարգանալու և իր երազանքներն իրականացնելու հավասար հնարավորություններ։
Սիրելի՛ երեխաներ, թող ձեր մանկությունը լինի անհոգ ու երջանիկ, լի գեղեցիկ հիշողություններով, նոր բացահայտումներով, հաջողություններով և ջերմությամբ։ Միշտ պահպանեք ձեր անկեղծությունը, բարությունը և հավատը ձեր ուժերի նկատմամբ։
Մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, առողջություն, երջանկություն և լուսավոր ապագա։