Դիտումների քանակը` 25
Գորիսի համայնքապետարանում օրերս տեղի է ունեցել «Աղետների դիմակայունության օր» խորագրով աշխատաժողով, որը վարել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները։
Նախաձեռնությունը նպատակ ուներ ևս մեկ անգամ արժևորել անվտանգության կանոնների իմացությունն ու հանրային պատրաստվածությունը։
Անդրադարձ է կատարվել․
երկրաշարժի ժամանակ բնակչության վարքականոններին,
տարահանման գործընթացի ճիշտ կազմակերպմանը,
առաջին օգնության և ինքնօգնության հմտություններին։
Աղետների ռիսկի նվազեցումը սկսվում է յուրաքանչյուր քաղաքացու գիտակցված գործողություններից։ Հանդիպումն ամփոփվել է մասնագիտական քննարկմամբ։