Գորիսի ԲԿ-ում անցկացվեց ամենօրյա խորհրդակցություն
Գորիսի բժշկական կենտրոնի նիստերի դահլիճում անցկացվեց հերթական ամենօրյա խորհրդակցությունը, որը վարում էր ԲԿ-ի տնօրեն Դավիթ Մաշուրյանը։
Հանդիպման ընթացքում բաժանմունքների վարիչներն ու հերթապահ բժիշկները մանրամասն ներկայացրին կենտրոն դիմած դեպքերը՝ առանձնացնելով առաջնային բժշկական խնդիրներն ու կիրառված բուժական մոտեցումները։
Տնօրենը հատկապես կարևորեց ԱՀԱ համակարգի արդյունավետ կիրառումը, ինչպես նաև հիվանդների ախտորոշման տվյալների գաղտնիության խստիվ պահպանումը։
Քննարկման ընթացքում ընդգծվեց նաև լիցենզավորման գործընթացի նշանակությունը, որը նպաստելու է բժշկական կենտրոնի ծառայությունների որակի բարձրացմանը։
Խորհրդակցությունից հետո Դավիթ Մաշուրյանը շրջայց կատարեց բժշկական կենտրոնում՝ տեղում ծանոթանալով բաժանմունքների աշխատանքին։