Գորիսի ԲԿ-ում այսուհետ կիրականացվեն ճողվածքների բուժմաան լապարոսկոպիկ մեթոդով վիրահատություններ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

ԳՈՐԻՍԻ ԲԿ-ՈՒՄ ԱՅՍՈՒՀԵՏ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ՃՈՂՎԱԾՔՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԼԱՊԱՐՈՍԿՈՊԻԿ ՄԵԹՈԴՈՎ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սիրելի՜ հայրենակիցներ

Տեղեկացնում ենք, որ այսուհետ Գորիսի ԲԿ-ում իրականացվելու են որովայնի առաջային պատի ճողվածքների (աճուկային ,ազդրային և այլն) լապարոսկոպիկ վիրահատություններ, որոնք ներկայումս համարվում են ճողվածքների վիրահատական բուժման նորագույն և արդյունավետ եղանակ:

Հիշեցնում ենք,որ Գորիսի ԲԿ-ում լապարոսկոպիկ եղանակով իրականացվում են նաև լեղապարկի հեռացման, որդանման ելունի հեռացման, ձվարանի կիստայի հեռացման և այլ վիրահատություններ:

Բոլոր վիրահատություններն իրականացվում են ինչպես վճարովի,այնպես էլ անվճար հիմունքներով բնակչության հետևյալ հիմնական խմբերի համար՝

ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ.

հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով, ինչպես նաև 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք.

հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով, ինչպես նաև 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք.

հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով, ինչպես նաև 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք.

զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամներ

Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված անձինք.

Հարցերի համար կարող եք զանգահարել վիրաբուժական բաժանմունքի վարիչ Նարեկ Թունյանին հետևյալ հեռախոսահամարով՝ 094-47-21-41:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել