Գորիսի ԲԿ-ի քիթ-կոկորդ-ականջաբան Քրիստինե Դադունցը վերջերս մասնակցել է Երևան քաղաքում անցկացված «Անսահմանափակ ռինոլոգիա և ՔԿԱ․ գլոբալ հեռանկարներ» խորագրով եռօրյա միջազգային համաժողովին։
Միջոցառմանը մասնակցել են նաև տարբեր երկրների առաջատար մասնագետներ, ինչը հնարավորություն է տվել ծանոթանալու ախտորոշման և բուժման ժամանակակից, նորագույն մեթոդներին, ինչպես նաև քննարկելու միջազգային փորձի փոխանակման հնարավորությունները։
Միջազգային մասնագիտական նման միջոցառումներին մասնակցությունը կարևոր քայլ է բժշկի գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացման, նոր տեխնոլոգիաներին ծանոթանալու և ձեռք բերված փորձը տեղում կիրառելու ուղղությամբ։
Գորիսի ԲԿ-ն, հետամուտ լինելով բժշկական օգնության և սպասարկման ոլորտում որակյալ բժշկական ծառայությունների մատուցմանը, ինչպես նաև բուժանձնակազմի շարունակական մասնագիտական զարգացմանը, քայլ առ քայլ առաջ է շարժվում իր նպատակների իրականացման ուղղությամբ։