Գորիսի ԲԿ֊ում իրականացվում է գորտնուկների, մաշկի այլ բարորակ գոյացությունների հեռացում և գլխի մազածածկ հատվածի տրիխոսկոպիկ հետազոտություն

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գորիսի ԲԿ֊ում իրականացվում է գորտնուկների, մաշկի այլ բարորակ գոյացությունների հեռացում և գլխի մազածածկ հատվածի տրիխոսկոպիկ հետազոտություն

Գորիսի ԲԿ֊ի մաշկաբան֊վեներոլոգ Արամ Գևորգյանի մոտ օրվա կտրվածքով այցելում է 10֊15 բուժառու։

Բժշկին դիմում են տարբեր տարիքային խմբերի բուժառուներ, բայց դիմելիությունը մեծ է հատկապես երեխաների շրջանում։

Հիմնականում Ա.Գևորգյանին դիմում են ալերգիկ մաշկախտների և մաշկի սխալ խնամքի հետեւանքով առաջացած մաշկաբորբերի խնդրով։

Արդեն մեկ տարի է, ինչ բժիշկը բուժառուներին ընդունում է Գորիսի պոլիկլինիկայում։

Ամենօրյա գրաֆիկով աշխատող բժիշկն իրականացնում է նաև գորտնուկների, մաշկի այլ բարորակ գոյացությունների հեռացում ` հեղուկ ազոտի միջոցով։ Մասնագետի կողմից իրականացվում է նաև գլխի մազածածկ հատվածի տրիխոսկոպիկ հետազոտություն, որը հիմնականում օգտագործվում է մազաթափության տեսակը ախտորոշելու համար։

Արամ Գևորգյանը համակարգում է նաև հիվանդանոցի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի ցերեկային բժշկի պարտականությունները։

Մաշկաբան֊վեներոլոգ Արամ Արթուրի Գևորգյանը ծնվել է 1986թ փետրվարի 6֊ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։

Ավարտել է Վանաձորի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը։

Ավարտելուց հետո որպես բժիշկ ծառայության է անցել Հայկական Բանակում։ Վերադառնալուց հետո սովորել է օրդինատուրայում և մասնագիտագիտացել որպես մաշկաբան֊վեներոլոգ։

Ավարտելուց հետո տեղափոխվել է Սյունիք և ծառայության անցել Զանգեզուրի կայազորային հոսպիտալում։

2014֊2024 թթ ծառայությունից հետո տեղափոխվել է Գորիս և աշխատանքի անցել Գորիսի ԲԿ֊ում։

Մաշկաբան֊վեներոլոգ Արամ Գևորգյանի մոտ գրանցվելու համար կարող եք զանգահարել

☎️094053595 հեռախոսահամարով։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել