Գորիսի ԲԿ֊ի պրոֆեսիոնալ թիմը փրկեց 73֊ամյա բուժառուի կյանքը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գորիսի ԲԿ֊ի պրոֆեսիոնալ թիմը փրկեց 73֊ամյա բուժառուի կյանքը, ում ստամոքսն ամբողջությամբ տեղակայվել էր կրծքավանդակում

73֊ամյա Ա.Փ.֊ն Գորիս ԲԿ Է դիմել ախորժակի անկմամբ, քաշի զգալի կորստի և բազմակի փսխումների ախտանշաններով։

Կատարված օբեկտիվ և օժանդակ հետազոտությունների արդյունքում բուժառուի մոտ հայտնաբերվել է ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածք` ստամոքսի ամբողջական ներթափանցումով կրծքավանդակ։

Բուժառուի ստամոքսն ամբողջությամբ տեղակայվել էր կրծքավանդակում, որը առաջացնում էր մեխանիկական խոչընդոտ ստամոքսից սննդի նորմալ էվակուացիայի և սրտի բնականոն աշխատանքի համար։

Գորիսի ԲԿ֊ի Վիրաբուժական բաժանմունքի վարիչ Նարեկ Թունյանի կողմից իրականացված վիրահատության արդյունքում, (ասիստենտ Դավիթ Երիցյան, անեսթեզիոլոգ Սոկրատ Առաքելյան), կատարվել է որովայնահատում, ստամոքսի ներուղղում որովայնի խոռոչ, (նիսսենի ֆունդոպլիկացիա, գաստրոպեքսիա` ըստ Ռոզզետիի)։

Հիվանդը դուրս է գրվել լավացումով, վերականգնվել է մարսողական տրակտի նորմալ անատոմիան։

Ծանուցում

Ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածք նշանակում է, որ ստամոքսի մի մասը կամ ամբողջությամբ անցնում է ստոծանու կերակրափողային բացվածքով դեպի կրծքավանդակ։

Ստոծանին մի մկան է, որը բաժանում է կրծքավանդակը որովայնից, և ունի փոքր բացվածք, որտեղով անցնում է կերակրափողը՝ միանալով ստամոքսին։ Երբ այդ բացվածքը լայնանում է կամ թուլանում, ստամոքսի մի մասը (կամ ամբողջությամբ) կարող է անցնել դեպի կրծքավանդակ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել