Դիտումների քանակը` 49
Գորիսի ԲԿ֊ի ներհիվանդանոցային դեղատունը մեծ պատասխանատվություն ունի իր ուսերին
Գորիսի ԲԿ֊ի ներհիվանդանոցային դեղատունը ամսվա կտրվածքով սպասարկում է կենտրոնի բոլոր բաժանմունքներին, պոլիկլինիկային, նաև անվճար և կենտրոնացված հիմունքներով դեղորայք ստացող քաղաքացիներին։
Դեղատան աշխատակիցների կողմից դեղորայքը և բժշկական նշանակության ապրանքները ըստ պայմանագրերի ընդունվում է, բաժանվում բաժանմունքներին և քաղաքացիներին։ Պատասխանատու և ծանրաբեռնված աշխատանքը դեղատան վարիչ Լիլիթ Օհանյանի, դեղագործ Գրետա Դավթյանի, իսկ պոլիկլինիկայում` դեղագետ Եվա Առաքելյանի ուսերին է։
Համակարգված աշխատանքի շնորհիվ ոչ մի շահառու դուրս չի մնում ուշադրությունից։