Դիտումների քանակը` 19
Գորիսի ԲԿ֊ի բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման քայլերը. Լևիկ Հովհաննիսյան
Գորիսի բժշկական կենտրոնի բժիշկ֊ուրոլոգ Լևիկ Հովհաննիսյանը վերջերս մասնակցել է BE ENDO 2026 միջազգային էնդոուրոլոգիական երկօրյա կոնգրեսին՝ նվիրված էնդոուրոլոգիայի և ժամանակակից ուրոլոգիայի նորագույն ձեռքբերումներին։
Փորձի փոխանակման, գիտական քննարկումների և նորարարական տեխնոլոգիաների ներկայացման նպատակով միջոցառումը համախմբեց Հայաստանի և արտերկրի առաջատար մասնագետներին։
Գորիսի ԲԿ֊ն հետամուտ լինելով բժշկական օգնության և սպասարկման բնագավառում որակյալ բժշկական ծառայությունների մատուցման, ինչպես նաև բուժանձնակազմի շարունակական մասնագիտական զարգացման կազմակերպմանը քայլ առ քայլ գնում է դեպի նպատակ։