Գորիսի ԲԿ֊ի բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման քայլերը. Նարինե Զիլֆուղարյան Նաիրա Հարությունյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գորիսի ԲԿ֊ի բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման քայլերը. Նարինե Զիլֆուղարյան Նաիրա Հարությունյան

Երևանում կայացած Հայկական ակնաբուժության նախագծի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 24-րդ միջազգային համաժողովին, ինչպես նաև Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի 12-րդ ազգային կոնգրեսին մասնակցել են նաև Գորիսի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի մանկաբույժներ Նարինե Զիլֆուղարյանն ու Նաիրա Հարությունյանը։

Մասնագիտական միջոցառման շրջանակներում դասախոսություններով և զեկուցումներով հանդես են եկել Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի, Հարվարդի համալսարանի Քերի բժշկական դպրոցի (ԱՄՆ) մասնագետներն ու դասախոսները, ինչպես նաև Հայաստանի առաջատար մանկաբույժները։ Նրանք ներկայացրել են երեխաների առողջության պահպանմանն ու մանկական առանձին նեղ մասնագիտություններին առնչվող արդիական խնդիրներ և ուսուցողական կլինիկական դեպքեր։

Համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել ժամանակակից մանկաբուժության կարևոր թեմաներին, այդ թվում՝ գաստրոէնտերոլոգիային, մաշկաբանությանը, նեֆրոլոգիային, սրտային հիվանդություններ ունեցող երեխաների ֆիզիկական ակտիվության կազմակերպմանը, վարակների վարմանը, էնտերոկոլիտին, կենցաղային նյութերով առաջացած այրվածքներին, դիմածնոտային շրջանի բնածին արատներին, երկրորդային օստեոպորոզին, երիտասարդ մարզիկների շրջանում ծանր ցավերին, գենային թերապիային և այլ արդիական հարցերի։

Նմանատիպ մասնագիտական միջոցառումները կարևոր հնարավորություն են բժիշկների գիտելիքների արդիականացման, փորձի փոխանակման և մասնագիտական հմտությունների կատարելագործման համար՝ նպաստելով երեխաներին մատուցվող բժշկական օգնության որակի բարելավմանը։

Գորիսի ԲԿ֊ն հետամուտ լինելով բժշկական օգնության և սպասարկման բնագավառում որակյալ բժշկական ծառայությունների մատուցման, ինչպես նաև բուժանձնակազմի շարունակական մասնագիտական զարգացման կազմակերպմանը քայլ առ քայլ գնում է դեպի նպատակ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել