Գորիսի ԲԿ֊ի բժիշկների մասնագիտական զարգացման շարունակական քայլերը. Արմեն Շահնազարյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գորիսի ԲԿ֊ի բժիշկների մասնագիտական զարգացման շարունակական քայլերը. Արմեն Շահնազարյան

Գորիսի ԲԿ-ի ախտորոշիչ բաժանմունքի բժիշկ լաբորանտ Արմեն Շահնազարյանը նոյեմբերի 28֊ին և 29֊ին Երևանում մասնակցեց տարածաշրջանում ամենամասշտաբային Հայկական միջազգային առողջապահական էքսպո 2025֊ին, որը հագեցած էր նորարարություններով, միջազգային համագործակցություններով և բովանդակալից միջոցառումներով։

Բժիշկը մասնակցեց «Նորարարություններ և ավտոմատացում աուտոիմուն հիվանդությունների և ալերգիաների լաբորատոր ախտորոշման ոլորտում» վերնագրով կոնֆերանսին, որի ընթացքում ներկայացվեցին լաբորատոր ախտորոշման ոլորտի վերջին տեխնոլոգիական ձեռքբերումները՝ ներառյալ ավտոմատ վերլուծիչների հնարավորությունները, քեմիլյումինեսցենտ մեթոդների զարգացումը, արհեստական բանականությամբ ղեկավարվող նորարարական լուծումները և այլ թեմաներ։

Արմեն Շահնազարյանը ներկա գտնվեց նաև Հայաստանում հիվանդների խնամքի և բուժման բարելավման լուծումների ինտեգրում» խորագրով կոնֆերանսին։

Գորիսի ԲԿ֊ն հետամուտ լինելով բժշկական օգնության և սպասարկման բնագավառում որակյալ բժշկական ծառայությունների մատուցման, ինչպես նաև բուժանձնակազմի շարունակական մասնագիտական զարգացման կազմակերպմանը` քայլ առ քայլ գնում է դեպի նպատակ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել