Գորիսի աղբավայրում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են․ տեսանյութ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գորիսի համայնքապետարանը տեղեկացնում է, որ համայնքի աղբավայրում անփութության հետևանքով բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են։

Շուրջ երկու օր տևած լարված աշխատանքի արդյունքում հաջողվել է կրակի հիմնական օջախները մեկուսացնել և կանխել դրա հետագա տարածումը։
Ահազանգը ստանալուց անմիջապես հետո համայնքապետարանի կողմից տեղում մոբիլիզացվել են բոլոր հնարավոր ռեսուրսները՝ հրդեհաշիջման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար։

Գործընթացին ներգրավվել են ինչպես համայնքային ստորաբաժանումները, այնպես էլ հրշեջ-փրկարարական ջոկատները։
Աշխատանքներին իրենց աջակցությունն են ցուցաբերել նաև համայնքի շինարարական և այլ մասնավոր կազմակերպություններ՝ տրամադրելով անհրաժեշտ հատուկ տեխնիկա և ռեսուրսներ։


Գորիսի համայնքապետարանը խորին շնորհակալություն է հայտնում բոլոր այն կառույցներին և անհատներին, ովքեր այս պահին ներգրավված են հրդեհաշիջման աշխատանքներում։
Միևնույն ժամանակ, հորդորում ենք մեր բոլոր համաքաղաքացիներին լինել առավել զգոն, պահպանել հրդեհային անվտանգության կանոնները՝ նման դեպքերը հետագայում բացառելու նպատակով։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել