Գորիսեցի Էդիկ Մարտիրոսյանը՝ MMA-ի պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի սան, Հայաստանի գործող չեմպիոն Էդիկ Մարտիրոսյանը փայլուն ելույթ է ունեցել Աբու Դաբիում ընթացող 2026 թվականի խառը մենամարտերի (MMA) պատանիների աշխարհի առաջնությունում։

Հայաստանի չեմպիոն դառնալով՝ Էդիկը նվաճեց աշխարհի առաջնությանը մասնակցելու և հայրենիքը միջազգային հարթակում ներկայացնելու իրավունքը։

83.9 կգ քաշային կարգում մեր մարզիկը հաղթել է 3 տպավորիչ մենամարտում և հռչակվել 2026 թվականի պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Մրցաշարում Էդիկ Մարտիրոսյանի մարզիչն էր Ժորա Թումանյանը։

Շնորհավորում ենք Էդիկ Մարտիրոսյանին՝ այս կարևոր հաջողության կապակցությամբ։

Նորանոր հաղթանակներ ու մարզական բարձունքներ մեր մարզիկին։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել