Դիտումների քանակը` 49
Գորիսեցի բռնցքամարտիկի փայլուն մեկնարկը
Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցի սան Արգիշտի Գրիգորյանը տպավորիչ հաջողություններ է գրանցում բռնցքամարտի Հայաստանի առաջնությունում։
Մեր մարզիկն առաջին մենամարտում առավելության է հասել մրցակցի նկատմամբ՝ տոնելով բացարձակ հաղթանակ։ Հայաստանի առաջնությունը դեռ ընթացքի մեջ է, և Արգիշտին շարունակում է պայքարը պատվավոր հորիզոնականների համար։
Մաղթում ենք մեր մարզիկին նորանոր հաղթանակներ առաջիկա մենամարտերում։