Գիտեք մենք ինչ խնդիր ունենք։
Երբ հարևան պետության մեջ նախկինում սահմանը հատած ու մարդ սպանածին խրախուսում են, նրա կատարած հանցանքը անվանում «շինծու» (2023 թ․ ապրիլին ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովը ապօրինի հատեց Հայաստանի սահմանը, և սպանեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակ, 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին), դրանով նրանք կանաչ լույս են տալիս նմանատիպ արարքներին։
Կոպիտ ասած, ադրբեջանցի զինվորը գիտի, որ եթե սահմանը հատի, գնա մարդ սպանի, իր երկիրը վիզ է դնելու, հետ է ստանալու իրեն ու չի բացառվում, որ մի հատ էլ հերոսի կոչում տան։
Ու որքան էլ դուք ձեր պատրանքներում «խաղաղ» ապրեք ադրբեջանցիների հետ, դա կեղծ իրականություն է, որը մի օր կարող է Շաքիի դեպքի պես չոքի ձեր տանը՝ բառիս արդեն բուն իմաստով։
Այս լուսանկարն արխիվային է։
Մեր տարածաշրջանի սահմանամերձ գյուղի բնակչուհի է։
Ցանկցած թուրք զինվոր, երբ սահմանը հատում է ու ինչ որ հրաշքով դուրս պրծնում առաջին գծում հերթապահություն իրականացնող սահմանապահի ուշադրությունից, պետք է իմանա, որ գյուղերի բնակիչները զինված են եւ ցանկացած պահի կարող են իրեն վնասազերծել։
Ես էս պահին միայն սա՛ եմ լուծում տեսնում եղածի հետ կապված։
Գյուղերը պիտի զինվեն, անհատական ձևով։
Ամեն մարդ, կարող է օրինական ձեւով գնալ զենքի քննություն հանձնել,ստանալ լիցենզիա եւ զենք գնել։
Պետության օգնությունն էլ կարող է լինել այն, որ սուբսիդավորի զենքի գնումը, օրինակ, անտոկոս վարկ տրամադրելով։