Գեղանկարիչ Մաթևոս Սարգսյանի անհատական ցուցահանդեսը Գորիսում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գեղանկարիչ Մաթևոս Սարգսյանի անհատական ցուցահանդեսը Գորիսում

Սեպտեմբերի 22-ին Գորիսի համայնքային պատկերասրահում բացվեց ՀՀ նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Մաթևոս Սարգսյանի գեղանկարների անհատական ցուցահանդեսը։

Միջոցառմանը ներկա էին արվեստասեր քաղաքացիներ, ուսանողներ ու աշակերտներ։

Բացման խոսքով հանդես եկան պատկերասրահի տնօրեն Ժիրայր Մարտիրոսյանը, Ակսել Բակունցի տուն-թանգարանի վարիչ Վարդան Սարգսյանը, Հայաստանի գրողների միության Սյունիքի մարզի մասնաճյուղի անդամ Վարուժան Գալստյանը, ինչպես նաև Գորիսի համայնքապետարանի մշակույթի բաժնի պետ Արմինե Հովակիմյանը։

Ցուցահանդեսին առանձնահատուկ գունեղություն հաղորդեցին Գորիսի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի շնորհաշատ սաները՝ իրենց երաժշտական կատարումներով։

Գեղանկարչին եկել էին աջակցելու նաև նրա ընտանիքի անդամներն ու ընկերները։

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև սեպտեմբերի 27-ը, և այդ ընթացքում գորիսեցիները հնարավորություն կունենան ծանոթանալու հայրենակցի ստեղծագործություններին։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել