Բաքուն խոսում է խաղաղությունից, բայց հզորացնում է հատուկ նշանակության ստորաբաժանումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Օգոստոսի 11-ին Ադրբեջանի նախագահ Ալիևը Նախիջևանում մասնակցել է հանդիսավոր արարողության,առանձին համազորային բանակի նոր ստեղծված հատուկ նշանակության «կոմանդո» ստորաբաժանումներին մարտական դրոշներ հանձնելու կապակցությամբ։

Առաջին հայացքից թվում է, թե Բաքվից եկող մեսիջները վերջին ամիսներին հիմնականում խաղաղասիրական են՝ Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագրերի, երկխոսության շարունակականության և տարածաշրջանային կայունության մասին հայտարարությունների տեսքով։

Այնուամենայնիվ, Բաքուն զուգահեռաբար շարունակվում է հատուկ նշանակության և «կոմանդո» տիպի ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը, հատկապես Հայաստանի հետ սահմանամերձ շրջաններում։

Իսկ այդ նույն ժամանակահատվածում Հայաստանում կրճատվել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունը, և մինչ այս պահը ուժի մեջ է 2020 թվականի հուլիսին հաստատված Ազգային անվտանգության ռազմավարության տեսլականը:

Այս համատեքստում հարց է առաջանում՝ Արդյո՞ք Ադրբեջանը կարճաժամկետ և հատկապես երկարաժամկետ հեռանկարում իրապես ձգտում է խաղաղության, և որ ամենակարևորն է, ինչպիսի՞ն է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմավարությունը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել