«Բաժանված ժամանակ, միավորված հիշողություն»․ Գյումրիում կկայանա հատուկ ցուցադրություն-բանախոսություն

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

«ԲԱԺԱՆՎԱԾ ԺԱՄԱՆԱԿ, ՄԻԱՎՈՐՎԱԾ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ»

Ակսել Բակունց – Մարիամ Ասլամազյան

Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ, ք. Գյումրի

16 մայիսի, 2026 թ.

Ժամը՝ 18:00

«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում, որի այս տարվա կարգախոսն է՝ «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը»,

Գյումրիի Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի հրավերով, «Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամի, Ակսել Բակունցի տուն-թանգարանի և պատկերասրահի համագործակցությամբ Գյումրիում տեղի կունենա հատուկ #ցուցադրություն_բանախոսություն՝ նվիրված Ակսել Բակունցի և Մարիամ Ասլամազյանի ստեղծագործական ու մարդկային կապերին։

Միջոցառման ընթացքում առաջին անգամ մեկ ամբողջական պատմության մեջ կներկայացվեն Բակունցի տուն-թանգարանում պահպանվող բացառիկ նյութեր՝

▪️ Մարիամ Ասլամազյանի ինքնագիր նամակներն ու բացիկները Բակունցների ընտանիքին,

▪️ Գրիշա և Վահան Բակունցների հուշագրական վկայությունները,

▪️ 1935 թվականի Գորիսի հիշողություններին վերաբերող փաստաթղթեր,

▪️ «Ակսել Բակունցը մոր հետ» հայտնի կտավի ստեղծման պատմությանը վերաբերող նյութեր,

▪️ Բակունցների ընտանիքի և Մարիամ Ասլամազյանի երկարամյա կապը լուսաբանող արխիվային փաստաթղթեր։

Երեկոյի ընթացքում կցուցադրվի նաև «Ակսել Բակունցը մոր հետ» հայտնի կտավի 2D անիմացիան, որը ստեղծվել է ժամանակակից թվային տեխնոլոգիաների կիրառմամբ։

Բանախոս՝ Թեհմինա Մարության,

բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ,

«Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամի տնօրեն

Բանախոսության թեման՝

«Բաժանված ժամանակ, միավորված հիշողություն․ Ակսել Բակունց – Մարիամ Ասլամազյան»

Բանախոսության ընթացքում կներկայացվեն մինչ այժմ գրեթե անհայտ կամ քիչ ուսումնասիրված փաստեր՝ կապված Մարիամ Ասլամազյանի և Ակսել Բակունցի ծանոթության, 1935 թվականի գորիսյան օրերի, Բակունցների տանը անցկացրած հիշարժան ժամանակի, հետագա նամակագրության, ինչպես նաև Բակունցի հիշատակի պահպանման գործում Մարիամ Ասլամազյանի ունեցած յուրահատուկ դերակատարության հետ։

Երեկոն մի յուրահատուկ փորձ կլինի՝ բացահայտելու, թե ինչպես են հիշողությունը, արվեստը և մարդկային կապերը հաղթահարում ժամանակի սահմանները՝ վերածվելով մշակութային կենդանի ժառանգության։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել