Արցախցին կռվել է ոչ թե չորս ուժի, այլ՝ հինգ ուժի դեմ, որոնցից մեկը ներսում էր. Սերգեյ Ամիրյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

2020 թվականի պատերազմից հետո, Արցախի պահեստազորի գնդապետերից մեկը՝ Ն․ Ա․-ն փորձեց խանութներում վաճառվող էժան ԱԹՍ-ները վերափոխել ու դարձնել մարտական, այսինքն, նշված սարքերի օգնությամբ հնարավոր կլիներ նռնակներով, ականանետի արկերով իրականացնել հարձակողական կամ պաշտպանողական մարտեր։ Այդ գաղափարը նա կարողացել է հաջողությամբ իրագործել։ Սակայն, կարճ ժամանակ անց Ն․ Ա․-ին Արցախից գործուղում են Հայաստան, որտեղ էլ ձերբակալվում է շինծու մեղադրանքով և կալանքից ազատվում միայն Արցախը հանձնելուց հետո։ Ինչպես ցանկացած դավաճանությունից, նաև այս պատմությունից խոսելու կարիք չէր լինի, եթե որոշ լրատվականներ արցախցի պաշտոնյայի հարցազրույցն այն մասին, թե Արցախը կռվել է չորս ուժի դեմ՝ չներկայացնեին իբրև կարևոր տեղեկություններ։

Հարգելիներս, կարևոր տեղեկությունն այն էր, որ նշեցի, այն է, թե ինչպես է հող նախապատրաստվել 2023 թ-ի սեպտեմբերի 19-ի համար։ Այն է, թե ինչո՞ւ մեկ շաբաթում հայաթափվեց Արցախը, երբ պայմանի համաձայն կարող էինք դուրս գալ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։ Այն է կարևոր տեղեկություն, թե ինչպես ստացվեց, որ իշխանավորներն իրենց անշարժ գույքը վաճառեցին (եթե համաձայնության չէին եկել ու տեղյակ չէին հատուկ գործողություն կոչվածից)։ Այս ցանկը կարելի է ժամերով շարունակել, սակայն դրա կարիքն այս պահին դեռ չկա։ Բայց, վերոգրյալից պարզ է դառնում, որ արցախցին կռվել է ոչ թե չորս ուժի (Ադրբեջան, Թուրքիա, Սիրիա, Պաղեստին), այլ հինգ ուժի դեմ, որոնցից մեկը ներսում էր և իրենից ավելի մեծ վտանգ էր ներկայացնում, քան նշված չորս ուժերը միասին։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել