Արցախում 3 զոհ ունենք․ Արտակ Հովսեփյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Տխուր լուր ունենք վերջին օրերին։

Հերոսաբար նահատակվել են երեք մարտիկներ՝ արցախցիներ 23-ից 26 տարեկան, որոնք հայտնվելով բռնազավթված Արցախում պաշարման մեջ նախընտրել են իրենց պայթեցնել։

Հավերժ փառք մեր նահատակներին, որոնք այս ծանր պահին անտեսելով դեգրադացված ու անհոգ հասարակության անտարբերությանն իրենց կյանքը զոհաբերել են հանուն Արցախի ազատագրմանը։ Նրանք են, որ բարձրացնում են ազգային զգետնված արժանապատվությունը, սրբում անպատվության զարհուրելի ցեխը։

Նրանք իսկապես պայծառ լույսն են այս անտանելի խավարի մեջ, հանուն որոնց Նախախնամությունը դեռ շարունակում է աջակցել մեր այլասերված ու պիղծ հասարակությանը հուսալով, որ շրջադարձ է լինելու դեպի զարթոնք ու հզոր վերելք։

Ինչքան էլ դեմ լինեն մեր հերոսական մարտիկները, ես պարտավորված եմ զգում տարածել այս տեղեկությունը հանուն նրանց պայծառ ու հավիտենական հիշատակի այս մութ ու խավար ժամանակներում։

Առնվազն երեք տարի շարունակվում է այս հերոսական պայքարը։ Մեկ օր կանգ չի առել։

Իսկ ի՞նչ է արել հասարակությունն աջակցելու ազգային֊ազատագրական պայքարը․ ՈՉԻՆՉ։ Անգամ հարկ չի համար կամ ուղղակի վախեցել է հրապարակայնացրել այն։

Հ․Գ․ Առանց երկմտելու կնզովեմ ու կբլոկեմ նրանց, ովքեր կհամարձակվեն կասկածի տակ դնել իմ այս գրառումը։ Իմ ֆեյսբուքյան շրջապատը բավականաչափ ֆիլտրված է, սակայն դրսից մեծ քանակով մոլագար ու այլասերված տարր է նայելու այս գրառումը։ Հենց այնպես չեմ գրում։ 2023 թվսկանին սեպտեմբերից մշտապես բախվում եմ ներքին այդ պղծությանը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել