Ստացվում է, որ Արցախի հանձման պատճառը ոչ թե նախկինների թալանն էր, այլ էն գլխից «Անկախության Հռչակագիրն» էր սխալ․ Արտուր Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Համաձայն Նիկոլ Փաշինյանի, հայրենասիրությունը՝ որի մեջ է մասնավորապես հայկական պահանջատիրությունը, Արցախի հարցը, մեր մեջ ներարկվել է Խորհդային միության կողմից։
Մասնավորապես մեջ եմ բերում նրա տողերը Անկախության հռչակագրի հետ կապված․
«Հռչակագրի առանցքային գաղափարական դրույթները կոնֆլիկտային էին եւ արտահայտում էին մեր հավաքական հայրենասիրության այն մոդելը, որ Խորհրդային Միության կողմից կաթիլ–կաթիլ, բայց հետեւողականորեն մեզանում սերմանվել էր 1950-ականներից՝ երկաթյա վարագույրի հաստատման եւ սառը պատերազմի մեկնարկի միջավայրում։
Նիկոլ Փաշինյան»
Դուրս է գալիս, որ Արցախը տվեցինք ոչ թե նրա համար, որ նախկինները թալանել են, այլ էն գլխից «Անկախության Հռչակագիրն» էր սխալ եւ չէր արտահայտում բուն հայկական շահերը։ Ըստ գործող իշխանության պարագլխի, Արցախի ինքնորոշման իրավունքը եւ դրա պաշտպանությունը չի արտահայտում հայկական կենսական շահերը, այլ մեր մեջ ներարկել է ԽՍՀՄ֊ն։
(Չենք մոռանում, որ եւ՛ Հայաստանը, եւ՛ Ադրեբջանը որպես անկախ երկիր պոկվել են Ռուսաստանից հենց ինքնորոշման իրավունքով)։
Կամ օրինակ հայկական պահանջատիրությունը ցեղասպանության հարցում չի՛ արտահայտում հայության կենսական շահերը, այլ մեր մեջ ներարկել է ԽՍՀՄ։
Գործող իշխանություններն էս գաղափարական գիծը անըդհատ ուժեղացնելու են, մինչեւ հասնեն Սահմանադրության փոփոխության համապատասխան առաջարկին, որը բոլորս էլ հասկանում ենք, որ տեղի է ունենալու Իլհամ Ալիեւի պահանջով, ըստ վերջինիս ձեւակերպման՝ դա մեզ հանձնարարված տնային աշխատանքն է։
Առողջ դատողություն ունեցող մարդկանց համար սա խայտառակություն է, դավաճանություն ազգային կենսական շահերին։
Բայց բնականաբար այդպես չեն կարծում Նիկոլին հավատացողները։
Եկեք տեսնենք Նիկոլին հավատացող շրջանակների գաղափարական տրանսֆորմացիան տարբեր ժանականերում․
«Մերժիր Սերժին»
«Արցախը Հայաստան է եւ վերջ»
«Ռուսաստանը լավ դաշնակից չէ»
«Հաղթելու ենք»
«Հաղթում ենք»
«Նախկինների թալանի պատճառով պարտվեցինք»
«Ազատագրված տարածքները նախկին Ադրբեջանական են, դրա համար ենք հանձնում»
«Իջեցնում ենք Արցախի հարցում մեր նշաձողը»
«Արցախի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է»
«Արցախն Ադրբեջան է»
«Մեզ ներքաշում են պատերազմի մեջ, որ Սյունիքի միջանցքը վերցնեն»
«Ռուսաստանը հանձնեց Արցախը»
«Արցախցիները հանձնեցին Արցախը, հիմա էլ եկել են Հայաստանում են ցույց անում»
«Եկեղեցին չի զբաղվում իր գործով»
«Կաթողիկոսը երեխա ունի եւ պետք է հեռանա»
«Ադրբեջանին անխոչընդոտ ճանապարհ տալը մեզ վերջապես կբերի խաղաղություն»
«Անկախության Հռչակագիրը չի արտահայտում Հայաստանի կենսական շահերը եւ պետք է փոխվի»
Անցումներն իհարկե կարելի էր ավելի լավ ձեւակերպած։
Բայց այսքանն էլ բավական է, ցույց տալու համար, որ Նիկոլին հավատացող անձը կա՛մ չունի սեփական կարծիք եւ խճճված է հազար ու մի ստերի մեջ, որ խեղդում են տեղեկատվական դաշտը, կա՛մ էլ վաճառել է իր խիղճը գործող իշխանությունների ներքո ինչ որ կարճաժամկետ շահերի համար։ (պաշտոն, մաշտոն եւ այլն)։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել