Արտյոմ Մանուկյանը դարձել է Բաթումիի Open B միջազգային մրցաշարի հաղթող
Վրաստանում ավարտվել է «Բաթումիի քաղաքապետի գավաթ» (Batumi Municipality Cup 2026) շախմատի 10-րդ միջազգային փառատոնը, որին մասնակցում էին նաև Սյունիքի մարզի շախմատիստները։
Open B մրցաշարում հիանալի արդյունք է գրանցել Արտյոմ Մանուկյանը։ Համառ պայքարում նրան հաջողվել է շրջանցել բոլոր մրցակիցներին, վաստակելով 9 հնարավորից 8 միավոր, նա միանձնյա նվաճել է 1-ին տեղը։
Մրցաշարի մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով.
https://s2.chess-results.com/tnr1448401.aspx?lan=1&art=1…
Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիան ի սրտե շնորհավորում է Արտյոմ Մանուկյանին միջազգային հարթակում այս կարևոր հաջողության հասնելու կապակցությամբ, և մաղթում նորանոր հաղթանակներ։
Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում Կապանի լեռնահարստացման կոմբինատին և Կապանի համայնքապետարանին՝ Վրաստանում ընթացող միջազգային մրցաշարերին մեր մարզիկների մասնակցությունն ապահովելու և նրանց աջակցելու համար։