Առուշ Առուշանյան․ «Գորիսում յուրաքանչյուր ընտանիք պետք է իր տունն ունենա»
Գորիսում ևս ութ ընտանիք բնակարան կունենա․ համայնքային շենքերը ծառայում են բնակիչներին
Գորիսում տուն չունեցող կամ վարձով բնակվող ընտանիքներին բնակարանով ապահովելու՝ համայնքի ղեկավարի առաջադրած սկզբունքը շարունակվում է կյանքի կոչվել։
Շուտով Գորիսում շահագործման կհանձնվի ևս մեկ շենքի հարկ, որտեղ բնակարաններ կստանան ութ ընտանիք:
Առուշ Առուշանյանի նախաձեռնությամբ և անմիջական հոգածությամբ ամեն տարի տասնյակ ընտանիքներ եվրոպական չափանիշներին համապատասխան բնակարաններ ստանալու հնարավորություն են ունենում։ Յուրաքանչյուր նոր բնակարան հերթական ընտանիքի համար նշանակում է ավելի ապահով կենցաղ, կայունություն և սեփական տան զգացողություն։
Համայնքային շենքերը վերականգնելու և դրանք բնակելի տարածքների վերածելու գաղափարի կարևորությունն առաջին հերթին դրա շարունակականության մեջ է։ Երբ առաջադրված նպատակը չի մնում միայն հայտարարության մակարդակում, այլ վերածվում է իրականացվող ծրագրի, համայնքային սեփականությունը դառնում է բնակիչների խնդիրների լուծման իրական միջոց։
Գորիսում ևս ութ ընտանիքի բնակարանով ապահովելու առաջիկա քայլը այդ աշխատանքի շարունակությունն է։