ԱՊՐԻԼԻ 26-ԻՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է ՀԱՄԱՄԱՐԶԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
Գորիս համայնքի հարգելի՛ բնակիչներ
Տեղեկացնում ենք, որ ապրիլի 26-ին Գորիս համայնքում նախատեսվում է շաբաթօրյակ, որի շրջանակներում կիրականացվեն տարածքների մաքրման, աղբահանության, կանաչապատման և այլ աշխատանքներ՝ ուղղված համայնքի բարեկարգմանն ու էկոլոգիական վիճակի բարելավմանը։
Կոչ ենք անում բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, կազմակերպություններին և համայնքի բնակիչներին ակտիվորեն մասնակցել շրջակա միջավայրի մաքրման և բարեկարգման աշխատանքներին՝ իրենց ներդրումն ունենալով համայնքի ընդհանուր տեսքի բարելավման գործում։
Շաբաթօրյակի ընթացքում կուտակված աղբը տեղափոխելու համար կարող եք զանգահարել «Գորիսի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ՝ +374 77 668499 հեռախոսահամարով։
Կարևոր է միասին պահպանել մաքրությունն ու խնամել մեր բնակավայրի յուրաքանչյուր անկյունը։ Միասին դարձնենք Գորիսը ավելի մաքուր, կանաչ ու հարմարավետ բնակավայր։