Ապրիլի 26-ին Գորիսը վերածվելու է հայկական գուսանական երգի մայրաքաղաքի։ Այդ օրը քաղաքում սպասվում է տոնական եռուզեռ։
12:30 | Ծաղկեդրում Գուսան Աշոտի կիսանդրու մոտ
Վայր: Գուսան Աշոտի հուշարձանի հարակից տարածք։
13:30 | ՀՀ Սյունիքի մարզպետի գավաթի բազկամարտի առաջնության բացման արարողություն
Վայր: Գորիսի կենտրոնական հրապարակ։ Տարածաշրջանի ուժեղագույն բազկամարտիկների մրցաշարի հանդիսավոր մեկնարկ։
14:00 | Գուսանական երգի փառատոնի մեկնարկ
Վայր: Քաղաքի կենտրոնական այգի։
Մարզի գուսանական խմբերի ելույթներ՝ մեկնարկելով օրվա մշակութային ծրագիրը։
15։00 | Գորիսի սոցիալական տան հանդիսավոր բացում
Վայր: Նորակառույց սոցիալական շենք։
18 ընտանիքի համար նոր բնակարանների բանալիների հանձնման արարողություն։
18:00 | Գուսանական երգի փառատոնի եզրափակիչ գալա-համերգ
Վայր: Գորիսի հրապարակ
Համերգային ծրագիր Նարեկացի համույթի մասնակցությամբ (Գեղարվեստական ղեկավար՝ Արտեմ Խաչատուր)՝ ամփոփելով օրվա մշակութային իրադարձությունները։
Հրավեր բոլորին:
Սիրելի՛ գորիսեցիներ և քաղաքի հյուրեր, այս բոլոր միջոցառումները բաց են ձեզ համար։ Եկե՛ք միասին դարձնենք ապրիլի 26-ը հիշարժան օր՝ լի դրական լիցքերով, մշակութային տպավորություններով և համայնքային ձեռքբերումների գնահատմամբ։
Սպասում ենք ձեզ Գորիսում։