Աշխարհը գնահատում է «Շախմատ»֊ը կրթության մեջ կիրառելու Հայաստանի փորձը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
Աշխարհը գնահատում է «Շախմատ»֊ը կրթության մեջ Հայաստանի փորձը

Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-գլխավոր տնօրեն, ՄԳ Սմբատ Լպուտյանը Սամարղանդում կայացած «Շախմատը կրթության մեջ» միջազգային գագաթնաժողովի շրջանակում ընդունեց «Ակադեմիական առաջամարտիկ» (Academic Vanguard Award) մրցանակը։

Մրցանակը շնորհվել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում գործող «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի իրականացրած գիտական աշխատանքի, կրթական շախմատի ոլորտում ունեցած ներդրման, ինչպես նաև ապացույցների վրա հիմնված հետազոտությունների միջոցով ոլորտի կայուն զարգացմանը նպաստելու համար։ Մրցանակն ընդունել է «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը։

Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում՝ ՖԻԴԵ-ի 46-րդ շախմատի օլիմպիադայի և կոնգրեսի շրջանակում անցկացված գագաթնաժողովում, որը մեկտեղել էր տարբեր երկրների մասնագետների՝ քննարկելու շախմատի դերը կրթության մեջ, հետազոտության և մանկավարժության հնարավորությունները, ինչպես նաև տարբեր երկրներում ձևավորված փորձը։

Գագաթնաժողովի եզրափակիչ՝ «Շախմատի անցյալը, ներկան և ապագան կրթության մեջ» խորագրով հատվածը միավորեց կրթական շախմատի զարգացման տարբեր փուլերը ներկայացնող մասնագետների։ «Անցյալ» թեմատիկ պանելում հանդես եկավ Հայաստանում «Շախմատը դպրոցներում» ծրագրի դեսպան Արփինե Լպուտյանը՝ անդրադառնալով այն ճանապարհին, որով շախմատը Հայաստանում զարգացել է ոչ միայն որպես մարզաձև, այլև որպես կրթության մաս՝ ուսուցիչների պատրաստման, մեթոդաբանության և հետազոտությունների միջոցով։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել