Դիտումների քանակը` 18
Աշխատանքներ՝ Սվարանց բնակավայրի դաշտամիջյան ճանապարհներին
Տաթև համայնքի Սվարանց բնակավայրում դաշտամիջյան ճանապարհների դժվարանցանելի և անանցանելի հատվածներում իրականացվում են բարեկարգման և անցանելիության ապահովման աշխատանքներ։
Աշխատանքների նպատակն է բարելավել բնակավայրի դաշտամիջյան ճանապարհների վիճակը և ապահովել բնակիչների ազատ ու անվտանգ տեղաշարժը։
Իրականացվող աշխատանքների ընթացքը անմիջականորեն վերահսկվում է Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանի կողմից։