Ուշադրություն Գորիսի Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ․
գլխուղեղի #ԿՏ (համակարգչային տոմոգրաֆիա) հետազոտությունները մինչև մարտի 31-ը իրականացվում են անվճար։
Այս հնարավորությունը նպատակ ունի նպաստել գլխուղեղի հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, ապահովել ժամանակին և բարձր որակով ախտորոշում, ինչպես նաև բարձրացնել ժամանակակից բժշկական ծառայությունների հասանելիությունը Սյունիքի բնակչության համար։
#Անվճար առաջարկը վերաբերում է բացառապես գլխուղեղի ԿՏ հետազոտություններին և իրականացվում է նյարդաբանի ուղեգրի առկայության դեպքում։
Հետազոտության համար հերթագրման և լրացուցիչ տեղեկությունների նպատակով խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ։
Զանգահարեք՝ (+374) 91 141 312
(երկուշաբթի – ուրբաթ, 09:00–17:00)
Սյունիքի մարզ, գ. Ակներ, Խաղաղության 15/1
Ձեր առողջությունը մեր առաջնահերթությունն է։