Հիշու՞մ եք, որ պատերազմի ժամանակ ու պատերազմից հետո պատերազմի մասնակիցները տարօրինակ պատմություններ էին պատմում այն մասին, թե ինչպես էին իրենց դիրքերը ղեկավարությանը հայտնելուց կարճ ժամանակ անց ընկնում թշնամու ուղիղ, կարծես հստակ կորդինատներով ուղղորդված հրետակոծման տակ։ Ինչպես էին վերևից եկած դիրքափոխման հրահանգն իրականացնելուց կարճ ժամանակ անց հայտնվում թշնամու շրջափակման մեջ։ Ինչպես էր ամեն ջոկատ մյուսի հասցեին ասում, որ թողել հեռացել են, բայց երբեք ուղիղ չէին շփվել իրար հետ, բայց կողքի ջոկատի իբրև հեռանալու մասին տեղեկությունը ստացել են վերևից։ Ջոկատներ կային, որ կոնկրետ ասում էին, որ հրաժարվել են գնալ վերևից եկած հրահանգի տարածք, որը կարճ ժամանակ անց ենթարկվել է թշնամու ուղիղ հրետակոծման ու իրենք հրաշք էին համարում իրենց փրկվելը։ Մի ծանոթ ունեի, պատմում էր, որ երկու անգամ ղեկավարության պահանջով կորդինատները հայտնելուց հետո երկու անգամն էլ ընկել են կրակի տակ, երրորդ անգամ արդեն կասկածելով՝ սխալ կորդինատներ են հայտնել, 20 րոպեից այդ սխալ տարածքն են թուրքերը սկսել հրետակոծել։
Ձեզ ուղարկել են կոտորվելու, բոլոր հնարքները կիրառել են, որ դուք կոտորվեք, կամ էլ գերի ընկնեք, դրա համար էսօր ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ, թե դուք ինչու եք ողջ մնացել կամ ինչու Բաքվի բանտում չեք։ Ու չեն հասկանում դա գերագույն հրամանատարն ու պաշտպանության նախարարը, որի մասին մութ պատմություններ են պատմում Ջերմուկի պաշտպանության տապալման կապակցությամբ։