Դիտումների քանակը` 69
Անկախության տոնը՝ Գորիսի N զորամասում
Հայաստանի Հանրապետության անկախության տոնը հետաքրքիր միջոցառմամբ նշանավորվեց Գորիսի N զորամասում:
Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի ժողգործիքների համույթի մենակատարներ Վաչե Մանվելյանը, Հայկ Խաչատրյանը, Արթուր Դադալյանն ու Բաբկեն Մկրտչյանը հաճելի պահեր պարգևեցին զինվորներին:
Մթոնոլորտն այնքան ջերմ էր, որ զինվորականներն իրենց երգուպարով ավելի հարստացրին ու բովանդակալից դարձրին ցերեկույթի ընթացքը: