Անկախության ճանապարհը՝ Արցախից մինչև հոկտեմբերի 27․ Արտուր Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Անկախության հռչակագրին ամենահզոր հարվածը հոկտեմբերի 27-ն էր։

Հայ ժողովուրդն իր անկախությունը սկսեց Արցախով։

Բայց հետո «վերեւներն» ասեցին թողեք Արցախը, հիմա անկախ եք, զարգացեք, ճանապարհները կբացվեն եւ այլն։

Բայց «վերեւներ»֊ի կողմից ստեղված ազգայնական ցանցը (որ ստեղծել էին Սովետը քանդելու շրջանակում) դուրս էր եկել վերահսկողությունից եւ նրանք երեք մատի կոմբինացիա ցույց տվեցին եւ շարունակեցին արցախյան պայքարը։

(Հիշում ե՞ք պատմական խոսքերի տողատակերը․ «Ինչ ուզում են ասեն ազգային, վերազգային, միջազգային կառույցները, սա Հայաստանն է եւ վերջ»։ Լ․Ա․ )

Այդ էդ ժամանակ մենք անկախ էինք։

Իրենց իսկ սարքած ցանցը փլուզելու համար «վերեւները» սկսեցին վերացնել ցանցի ուժեղ հանգույցներին, բայց դա օգուտ չտվեց, իրավիճակը վերահսկողությունից դուրս էր եկել։

Ստիպված կանգնեցրին պատերազմը, քանի որ համը դուրս էր գալիս։

«Վերեւների» կողմից նշանակված կուրատորը «լվացավ» ձեռքերը, ասեց․ «Տղա եք, պահեք»։

Հետո, Էդ ամեն ինչի հենքի վրա ձեւավորված ուժի առաջնորդին կանչեցին «վերեւները» ու ասեցին, որ ձեր անկախություն տվողը մենք ենք, մենք պիտի ասենք որը որից հետո է։

Էս առաջնորդը չհամաձայնվեց պայմաններին։

Հոկտեմբերի 27֊ին սպանեցին նրան։

Ցավոք, Վազգենն անտեր դուրս եկավ եւ ոչ ոք չգնաց նրա սպանողի հետեւից։

Ում ինքը շատ էր վստահում, ովքեր իրեն շատ էին սիրում, նախընտրեցին նոր իրավիճակում գնալ նոր խաղի կանոններով։

Անկախ լինելը ամեն մարդու խելքի բանը չի։ Անկախ լինելու համար պիտի պատրաստ լինես սոված լինել։ Վատ ապրես։ Տանջվես, կռիվ անես։

Եթե մի ժողովուրդ չունի որեւէ արժեք, որի համար պատրաստ է արյուն տալ ու հեշտ տեղավորվում է․ «Սաղ Պուտինն է մեղավոր» հիպոթեզի տակ, ինքը բարոյական իրավունք չունի խոսելու անկախության մասին։

Տիեզերական օրենքով, նման ժողովուրդներին ստրկացնում են։ Սա աշխատում է Նյուտոնի օրենքների պես։

հ․գ․ Նամուսը գյադագուդաների կերակուրը չէ։

Հ․գ․

Բոլոր նրանց, ում որ հոգին վառվում է վառ,

Բոլոր նրանց հոգիներին արեւավառ,

Շնորհավոր Անկախության Հռչակագրի օրը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել