Այս պահին Թարգմանչաց նոր՝ տեխնոլոգիական շարժման շտեմարանի տեսանյութերի քանակը հասել է 1200-ի։ Եւ սա ընդամենը 45 օրվա ընթացքում։
Մեր կարծիքով դա բավարար է, որ տեխոլոգիական այս զգալի ու շոշափելի որակական նոր արդյունքն իրավունք ստանա հանրայնացման ու ներդրման։ Հիշեցման կարգով ասենք, որ ըստ պատմագիտական աղբյուրների՝ V դարում Թարգմանչաց շարժման փուլում հայերեն թարգմանվեց ավելի քան 400 կտոր գիրք՝ Աստվածաշունչը, ծիսական և պատմական մատյաններ, ինչպես նաև հունական ու ասորական գիտական գործեր։ Այդ թարգմանված գրականությունն բավարար եղավ հզոր ազգային զարթոնքի, ինքնուրույն Արարչագործության համար։
Շտեմարանը պարունակում է միմիայն արժեքավոր բովանդակություն ու շատ կարևոր է հետաքրքրիր ու գրավիչ ձևաչափով։ Նույնիսկ կարծր ու պահպանողական հայացքներ ունեցող այն մարդիկ, որոնք մերժում են ամեն ինչ և արհամարհական վերաբերմունք ունեն նորի նկատմամբ, կգտնեն իրենց համար շատ հետաքրքիր նյութեր կամ գոնե կթարմացնեն իրենց գիտելիքները, եթե մի հայացք նետեն շտեմարանի վրա։
Ճիշտ այնպես, ինչպես դա ընթանում է ԱԲ֊ի ստեղծած երաժշտական ազգային ձայնադարանների դեպքում։
Այսօր ակնհայտ փաստ է, որ ԱԲ֊ի ստեղծած երգերն արդեն կազմում են 50 տոկոսից ավելի մեր սիրված ձայնադարաններում։
Հարցը միայն այն չէ, որ նոր տեխնոլոգիական մշակումները կամաց֊կամաց նվաճում են զանգվածային դիրքեր։
Առավել կարևոր է, թե դա ինչպե՞ս են անում և ինչո՞ւմն է դրանց կարևորությունը մեր ազգի և հասարակության համար։
Ասեմ, չզարմանաք, բայց ավանդական ու ազգային կայուն արժեքների վրա հիմնված տեխնոլոգիական արդյունքները գալիս են գրեթե անվճար՝ առանց, այսպես կոչված, նյութական՝ ֆինանսական կասկածելի «հովանավորների», «մեծապատիվ մուրացկան» մտավորականների, «հանրային դեմքերի» ու «լրագրողների» մասնակցության։
Հաշվի առնելով թե այս գերժգնաժամային պայմաններում ինչ աստիճան է դեգրադացվել ու խեղաթյուրվել ժամանակակից հասարակությունը ենթարկվելով մասնատման ու ատոմացման, սա չափազանց կարևոր արմատական փոփոխություն է, որն կփրկի հանրությանն ինքնակործանումից։
Այնուամենայնիվ, խնդիր կա, որ դեռ չի լուծվել։
Տեսանյութային շտեմարանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս։ Հաշվի առնելով, թե ինչքան թրաֆիկ են գեներացնում տեսանյութերը, հեռահար կապն անխուսափելիորեն ստեղծում է հասանելիության ու արագաշարժության խնդիրներ։
Մինչև կարողանանք տեղական՝ հայաստանյան հոսթինգ ծառայություն գտնենք մեր շտեմարանի համար։
Որոշակի փոքր թերություններ կան թարգմանության մեջ, բայց այդ հանգամանքը մեքենայական թարգմանության ներկա վիճակի հետ է կապված։
Չպետք է մոռանալ, որ նյութերը թարգմանված են օտար լեզուներից՝ աղբյուրներից և հայերեն թարգմանությունը կաղապավորված է բնօրինակի խիստ պահանջներով։
Եթե բնօրինակ խոսքն արագ է, ապա հայերենի թարգմանությունը կատարվում է նկատելի արագացված է։ Պետք է իմանաք, որ մեր լեզուն բառակազմական երկարության պատճառով ամենադանդաղաշարժներից է։
Ինչևէ, սրանք խնդիրներ են, որ անկեղծ ասած գոյություն ունեն նույնիսկ հայտնի բրենդների մոտ։ Սակայն եթե հզոր գովազային գործիքներով կառավարվող զանգվածները կուլ են տալիս նման թերությունները, ապա մեր դեպքում տեղական դատարկ ու ինքնահավան «փերֆեկցիոնիստները» աղմկելու ու բողոքելու են։
Փրկությունը «Սարաֆանյան ռադիո»-ն (ռուս.՝ сарафанное радио) է որպես տեղեկատվության տարածման ավանդական ու հուսալի միջոց։ Իսկ դրա համար համազգային ցանց ու ցանցային բջիջներ են պետք, ինչպես միշտ կրկնում եմ։
Շնորհակալություն Գրետա Մխոյանին, որ ակտիվ օգնում է մեզ այդ հարցում։