Այս միջոցառումն իր ամբողջ բովանդակությամբ լուսարձակ արև է․ Արտուր Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Անցած շաբաթ Գորիսում տեղի ունեցավ մի միջոցառում, որն իր տեսակի մեջ եզակի էր, գեղեցիկ եւ շատ կարեւոր։

Խոսքը «Բաց եմ, բաց սրտեր» միջոցառման մասին է, որի շրջանակում հաշմանդամություն ունեցող երեխաների մասնակցությամբ տեղի ունեցավ համերգ։

Ցանկացած բարիք բարիք է բերում, ցանկացած չարիք՝ չարիք է բերում։ Երբ մենք մեր շուրջը լցնում ենք բարությամբ, մեր շրջապատն ավելի գեղեցիկ է դառնում, ավելի հաճելի, ավելի արդյունավետ։

Իսկ երբ մենք չար բաներ ենք անում, չարը մշտապես ուղեկցում է մեզ եւ բացսական երևույթներն էլ դառնում են մեր կյանքի ուղեկիցը։

Այս միջոցառումն իր ամբողջ բովանդակությամբ լուսարձակ արև է եւ մեր հասարակությունը մշտապես կարիք ունի նման նորոգումների։

Ես ձեզ վստահեցնում եմ, որ էստեղ միայն ներառականությունը չէ հարցը։

Ես կարծում եմ, որ այդ հաշմանդամություն ունեցող երեխաների բեմ դուրս գալն ու կատարումներով հանդես գալն իսկ մի յուրօրինակ ուժ, լավատեսություն եւ կյանքի նկատմամբ հավատի զգացում է տալիս հանդիսատեսին։

Եթե այս հրապարակումը հասնի մեր երեխաներից որևէ մեկին, ապա թող նա կարդա եւ վստահ լինի, որ մենք բոլորս կարիք ունենք նրա կատարումներին։

Եւ ուզում եմ շատ մեծ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին այս մտահղացումը կյանքի կոչելու համար։

Կեցցե՛ք դուք բոլորդ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել