Այսօր ծնվել է հայ քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Այսօր ծնվել է հայ քանդակագործ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Գետիկ Բաղդասարյանը:

1968 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1974 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1975 թվականից դասախոսում է Երևանի Գեղարվեստի ակադեմիայում։ 1993 թվականից քանդակագործության բաժնի ղեկավար, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր 1995 թվականից։

Աշխատանքները ցուցադրվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան, Իվանովո և այլ քաղաքների պատկերասրահներում։

Ստեղծել է դիմաքանդակներ, կոմպոզիցիոն և խորհրդանշական քանդակներ։

* «Առյուծ» և «Խոյ», 1982 թ., Մասիս

* «Առնո Բաբաջանյան», 1984 թ.

* «Հազարան բլբուլ», 1986 թ., Իջևան

* «Կյանք-դրախտ-դժոխք», Դանթեի մոտիվներով, 1998 թ.

* «Հոգու աչքեր», 1998 թ., ոսկե մեդալ, Ֆլորենցիա

* «Գրիգոր Լուսավորիչ», 2001 թ.

* Համո Սահյանի հուշարձանը Սիսիանում, 2004 թ.

* Սերո Խանզադյանի կիսանդրի, Գորիս, 2004 թ.

* Աշոտ Նավասարդյանի հուշարձան, 2005 թ., Սիսիան

* Գուսան Աշոտի հուշարձան, Գորիս, 2005 թ.

* Ներսես Աշտարակեցու հուշարձան, Աշտարակ, 2007 թ.

* Լևոն Միրիջանյանի կիսանդրի, 2009 թ., Երևան, բանաստեղծի անվան թիվ 155 դպրոցի բակում

Հարթաքանդակներ

* Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու տասներկու առաքյալները, 1999 թ.

* Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Սուրբ Թովմաս առաքյալը, 2001 թ.

* Գյումրիի Սուրբ Հակոբ Մծբնացի եկեղեցու չորս ավետարանիչները և ութ հայ սրբերը

Մոնումենտալ կառույցներ

* «Զանգեզուրի դարպասներ», Սիսիան

* «Կտրիճ», 1988 թ., Սիսիան

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել