Այսօր Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ծննդյան օրն է

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Այսօր Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ծննդյան օրն է

Հարգելի պարոն Առուշանյան,

շնորհավորում ենք Ձեզ ծննդյան օրվա առթիվ:

Ձեր նվիրված ու հետևողական աշխատանքի արդյունքում Գորիսն այսօր բոլորովին այլ կերպարով է ներկայանում՝ բարեկարգ, գեղեցիկ, զարգացող ենթակառուցվածքներով: Կառուցելը դարձել է Ձեր առօրյա ուղեկիցը և համայնքի զարգացման առանցքային ուղղությունը:

Ամեն օր, առանց բացառության, թե՛ քաղաքում, թե՛ բնակավայրերում մի նոր ծրագիր է իրականացվում, մի նոր գաղափար է կյանքի կոչվում՝ վկայելով Ձեր՝ որպես առաջնորդի նվիրումն ու հանձնառությունը, ում համար կարևոր է յուրաքանչյուր բնակչի բարեկեցությունը:

Ձեր ղեկավարության շրջանում Գորիսը ակնհայտորեն վերափոխվել է՝ դառնալով հարմարավետ իր բնակիչների համար և գրավիչ ուղղություն հյուրերի համար: Պատահական չէ, որ Սյունիքի մարգարիտը, ինչպես հաճախ անվանում են Գորիսը, այսօր դարձել է զբոսաշրջային կարևոր կենտրոն, ուր մարդիկ ձգտում են այցելել և վայելել քաղաքի յուրահատուկ գեղեցկությունն ու հյուրընկալությունը:

Ձեր ուշադրության կենտրոնում են համայնքի բոլոր անդամները՝ մեծից փոքր:

Մեկ անգամ ևս շնորհավորելով Ձեր ծննդյան օրը,

մաղթում ենք Ձեզ անսպառ եռանդ, ամուր առողջություն և արդյունավետ գործունեություն: Թող Ձեր բոլոր նախաձեռնություններն ու ծրագրերը հաջողությամբ իրականանան, իսկ Գորիսը Ձեր ղեկավարությամբ շարունակի ծաղկել ու զարգանալ՝ դառնալով Հայաստանի ամենահրապուրիչ և բարեկեցիկ համայնքներից մեկը:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել