Դիտումների քանակը` 26
Այնթափի ինքնապաշտպանության մասնակից Տեր Հակոբ քահանա Պոյաջյանի խորհրդանշական կերպարը՝ մի ձեռքում խաչ, մյուսում՝ զենք։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո 1915 թվականի օգոստոսին Այնթապից հեռացած հայությունը վերադարձավ Այնթապ՝ հույս ունենալով նոր կյանք կառուցել ֆրանսիական վերահսկողության պայմաններում։
Սակայն թուրքական ազգայնական շարժման ուժեղացումը կրկին լարեց իրավիճակը։ Դառը փորձից դաս քաղած՝ այնթապահայերը զինվեցին, կազմակերպեցին պաշտպանություն և 1920–1921 թթ. հերոսաբար դիմադրեցին թուրքական զորքերին։
Չնայած դիմադրությանը՝ ուժերը անհավասար էին։ Հայերը ստիպված լքեցին Այնթապը և սփռվեցին աշխարհով մեկ։ Նրանց մի մասը հետագայում հաստատվեց Խորհրդային Հայաստանում, որտեղ Թազագյուղ գյուղը (Արարատի մարզ) վերանվանվեց Այնթապ։