ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ գորիսեցիներ,
անհրաժեշտ է խստորեն պահպանել աղբահանության կանոնները։ Քաղաքային աղբամանները նախատեսված են բացառապես կենցաղային աղբի համար։
Խստիվ արգելվում է կենցաղային աղբամաններում լցնել շինարարական աղբ (քարեր, ավազ, շինանյութի մնացորդներ և այլն), ինչպես նաև այգու խնամքից առաջացած թափոններ (կտրված խոտ, ճյուղեր, տերևներ և այլն)։
Նման տեսակի, ոչ կենցաղային աղբը լցնելով աղբամանների մեջ՝ դուք ոչ միայն գերծանրաբեռնում եք դրանք, այլև լուրջ տեխնիկական վնաս եք հասցնում աղբատար մեքենաների մամլող և բարձող մեխանիզմներին՝ հանգեցնելով դրանց վաղաժամ շարքից դուրս գալուն և թանկարժեք վերանորոգման։
Շինարարական և այգու աղբը պետք է հավաքել առանձին։ Դրանց տեղափոխումը կազմակերպելու համար անհրաժեշտ է զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 077 66-84-99։
Ակնկալում ենք ձեր պատասխանատու և գիտակից մոտեցումը։