«Ահեղ Դև»։ Այսպես էին կոչում ադրբեջանցիները Դավիթ Սարապյանին:
Մասնակցել է Արցախյան պատերազմին և զոհվել 25 տարեկան հասակում՝ Շահումյանի շրջանի Թոդան գյուղի համար մղվող մարտերում։
Նա շատ էր սիրում ռադիոկապով ձեռք առնել ադրբեջանցիներին։ Մի անգամ հերթական փոխհրաձգության ժամանակ Դավիթը որսում է թշնամու ռադիոկապի հաճախությունը և նմանակելով Միխայիլ Գորբաչովին ասում է.
«Ադրբեջանցի թանկագին ընկերներ, ես ու Ռաիսա Մաքսիմովնան այստեղ խորհրդակցեցինք և որոշեցինք ձեզ շնորհավորել գարնան գիշերահավասարի օրվա առիթով»։
Առաջին րոպեներին ադրբեջանցիները ապշահար լռում են. նրանք չեն հասկանում, թե ի՞նչ գործ ուներ ԽՍՀՄ նախագահը հայերի դիրքում՝ իր կնոջ հետ։ Բայց քիչ անց նույն ռադիոկապով ադրբեջանցի հրամանատարն ասում է նրանց. «Դա Գորբաչովը չէ, դա անիծյալ Դևն է՝ մեր նյարդերի հետ է խաղում…»
Ադրբեջանցիներն ուժեղ կրակահերթ են սկսում վատնելով իրենց ռազմամթերքի զգալի մասը, իսկ մերոնք թաքնվում են «բլինդաժում»։
Կես ժամ տևած անիմաստ հրաձգությունից հետո, երբ լռություն է տիրում, Դևը բարձրանում է բրուստվերի վրա և ռադիոկապով բարձրաձայնում Գորբաչովի հայտնի արտահայտությունը.
«Շնորհակալություն ծափահարությունների համար»:
Հավերժ փառք ու խոնարհում…